211652_close_icon

Հզոր հովանավորներ չունենալը ամենևին էլ ողբերգություն չէ. «Առավոտ»

views-count3445 դիտում article-date 10:25 07-04-2016
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետևյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, և Հայաստանը չպիտի հայտնվեր այդ քայլը չդատապարտող «իզգոյների» շարքում։ Բայց ոուս զինվորները Ղրիմում չեն մտել ուկրաինացիների տները, սպանել և խոշտանգել նրանց։ Քաղաքական առումով Ղրիմի բռնակցումը և Ադրբեջանի՝ Արցախի վրա պարբերաբար հարձակումները գուցե հավասարազոր են։ Բարոյական, մարդկային առումով՝ ոչ։ Իսկ իրականում խնդիրն, իհարկե, ավելի խորն է և երկու տարվա «քեն պահելու» հետ կապ չունի։ «Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք». 1997 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել Էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ», - մի քանի օր առաջ ասել է Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահները, հավանաբար, ճիշտ են, բայց դրա մեջ ես մեծ ողբերգություն չեմ տեսնում։ Հայաստանում, Արցախում և արտասահմանում միլիոնավոր գիտակից հայեր կան, որոնք ունակ են մեր խնդիրները լուծել։ Ի դեպ։ Նազարբաևը ի նշան համերաշխության Ալիևի հետ՝ հրաժարվել է գալ Երևան ԵԱՏՄ նախարարների խորհրդի նիստին, և առաջարկել է այդ միջոցառումն անցկացնել Մոսկվայում։ Գուցե Նազարբաևին նո՞ւյնպես մենք ժամանակին ինչ-որ վատություն ենք արել»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր