211652_close_icon
views-count1268 դիտում article-date 19:47 12-06-2015

Որքան գումար է ծախսում ԱՄՆ-ն՝ ԻՊ-ի դեմ պայքարում

ԱՄՆ-ն ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ամեն օր ծախսում է 9 միլիոն դոլար: Այս մասին ասվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: 2014թ. օգոստոսից Իրաքում եւ Սիրիայում իսլամիստների դեմ պայքարում ԱՄՆ-ն ծախսել է 2,7 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարվանից ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցնում իսլամիստների դիրքերին: Այնուամենայնիվ, նրանք գրավել են Սիրիայի եւ Իրաքի տարածքների մեծ մասը:

Նմանատիպ նյութեր