Մինսկյան համաձայնությունների կատարման համար այլընտրանք կարող է դառնալ միայն զինված հակամարտությունը. Բելգիայի արտգործնախարար
Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը, ելույթ ունենալով Բրյուսելում ընթացող Կռան-Մոնտանայի ֆորումին, հայտարարել է, որ մինսկյան համաձայնությունների կատարման համար այլընտրանք կարող են դառնալ միայն անորոշ ժամանակով սառեցված հակամարտությունը կամ որ ավելի վատ է` «թեժ» զինված հակամարտությունը:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, ըստ նրա, թե մեկը, թե մյուսը անընդունելի են, այդ իսկ պատճառով էլ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի ոչ միայն Մոսկվայի, այլև` Կիևի վրա: