211652_close_icon
views-count1039 դիտում article-date 21:12 13-06-2015

Հունգարիայի կառավարությանն անհանգստացնում է Սերբիայի տարածքով Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքը դեպի երկիր

Հունգարիայի կառավարությունն անհանգստացած է Սերբիայի տարածքով դեպի երկիր Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքով։ Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, կառավարությունն անհանգստանալով, որ Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից փախստականների ներհոսքը կարող է շարունակվել, այժմ քննարկում է Սերբիայի հետ սահմանի փակման հնարավորությունը։ «Մենք չենք կարծում, որ իրենք ճիշտ են վարվում՝ մեզ մոտ փախստականներ ուղարկելով»,- պետական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նմանատիպ նյութեր