211652_close_icon
views-count1507 դիտում article-date 16:11 11-08-2016

ՌԴ կառավարությանն անհանգստացնում են լուսամուտներից երեխաների ընկնելու մասին վիճակագրական տվյալները

ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Օլգա Գոլոդոցը հանձնարարել է երկրի առողջապահության նախարարությանը հավաքել բոլոր շրջաններում լուսամուտներից երեխաների վայր ընկնելու մասին ամբողջ տեղեկատվությունը և փոխանցել իրեն, հաղորդում է Interfax-ը։ «Առանց ուշադրության մնացած երեխաների՝ լուսամուտներից ընկնելու թեման շարունակում է լուրջ խնդիր մնալ։ Ամառն ավարտվում է, իսկ հաջորդ տարի իրավիճակը կրկնվելու է։ Պահանջում եմ հավաքել ողջ տեղեկատվությունը դեպքերի վերաբերյալ և ուսումնասիրել»,-ասել է Գոլոդեցը սելեկտորային նիստին ներկա գտնվողներին։ Հավաքված տեղեկատվությունը փոխանցվելու է Դաշնային սուբյեկտներին և մանրակրկիտ ուսումնասիրվի։

Նմանատիպ նյութեր