11556 դիտում
15:19 15-06-2015
Գյումրիում ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող պայմանագրային զինծառայողը
Գյումրիում ձերբակալվել է 102 –րդ ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բ.-ն, ով կասկածվում է նույն ռազմաբազայում ծառայող զինվորի սպանության մեջ:
Այս մասին հայտնում է Lifenews լրատվական գործակալությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն` սպանությանը նախորդել է վիճաբանություն, որին մասնակցել է առնվազն 3 մարդ, ինչը պաշտոնապես դեռ չի հաստատվում։
Իսկ [url=http://tsayg.am/mainpage/12703-inslsl-bn-is-inse-.html]«Ցայգ»[/url] հեռուստաընկերության մեր գործընկերները դեպքի մասին հայտնում են, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վաղ առավոտից քննչական օպերատիվ խմբի կողմից կատարվում է դեպքի վայրի զննություն: Հիշյալ տարածքում ծառերի արանքում հայտնաբերվածը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է: Ծնունդով Կրասնոդարի մարզից երիտասարդը 19 տարեկան էր: Իրավապահ մարմիններից չհաջողվեց որևէ մանրամասներ իմանալ դեպքի առթիվ, պարզաբանումներ չտվեց նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը:
Դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանը սկսեց զննել Իվան Նովիկովի վերքերն ու երիտասարդին հասցված մարմնական վնասվածքները: Թեև այդ պահին պաշտոնական տեղեկություն չտրամադրվեց, սակայն պարզվեց, որ վնասվածքը հրազենային չէ, այլ կտրող- ծակող գործիքի միջոցով ամբողջությամբ բացվել է նրա որովայնը:
Այնուհետ քննչական մարմնի կողմից ուսումնասիրվեցին և առգրավվեցին Նովիկովի մոտ հայտնաբերված իրերն ու որոշ փաստաթղթեր:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի հարցերով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի խոսքերով, կա նախնական կասկածյալ, որն արդեն ձերբալկալված է և հարցաքննվում է իրավապահների կողմից:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, կա նաև երկրորդ կասկածյալ, որի մասին պաշտոնական տեղեկատվություն ռուս պաշտոնյան առայժմ չի կարող տալ: Նա նշեց, որ դեռևս հարցաքննվում է մեկը: Իսկ ներկա պահին գործը գտնվում է հայկական կողմի վարույթում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր` հունիսի 15-ին, Գյումրի քաղաքում` «Մայր Հայաստան» արձանի հարևանությամբ գտնվող տարածքում` ՀՀ ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ, [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56465/]հայտնաբերվել էր [/url]երիտասարդ տղայի դի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
6073 դիտում
23:18 28-05-2019
Ձերբակալվել է ՌԴ-ում հայ գործարարի սպանության մեջ կասկածվող անձը
Այս բաժնից
805 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1165 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
829 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը