Մայրաքաղաքի փողոցներում և բակերում իրականացվում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
«Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների և բակերի սանմաքրման լայնածավալ աշխատանքները:
Պատասխանատուների հավաստմամբ` ցրտաշունչ ձմռան հետևանքները, այդ թվում նաև փողոցներում և բակերում նախորդ տարիների համեմատ շաղ տրված մի քանի անգամ ավելի աղի ու ավազի խառնուրդը, ավելի մեծ ծավալներով աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն են առաջացրել:
Ամենօրյա ժամանակացույցով իրականացվող սանմաքրման աշխատանքների շրջանակում կկազմակերպվեն նաև տեղային շաբաթօրյակներ՝ ձմռան հետևանքները վերացնելու և մայրաքաղաքի արտաքին պատշաճ տեսքն օր առաջ վերականգնելու
համար: