211652_close_icon
views-count1668 դիտում article-date 16:47 15-06-2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է

Համահայկական ամառային 6 –րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է: Սա այն ջահն էր, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել` Քարվաճառում, Վարդենիսում, ապա Բերդում: Սահմանամերձ Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը: Համահայկական խաղերի ջահի ընդուման առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ ,Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր մայրաքաղաքից և այլ մարզերից: Բերդում ջահն ընդունեց տավուշցի ծանրամարտիկ, ՍՍՀՄ սպորտի վարպետ, ՍՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Եվրոպայի ռեկորդակիր Սերյոժա Մեժլումյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք մեր ուժն ու միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցներից են: « Համահայկական խաղերի ջահի վառման արարողությունը մի առանձին տոնակատարություն է, որին յուրահատուկ մասնկացություն է ունենում նաև Տավուշի մարզը, մասնավորապես Բերդ քաղաքը: Համահայկական խաղերը հայերի համերաշխության ևս մեկ դրսևորում են »,- ասաց մարզպետը: Ջահի ընդունման առիթով, Բերդում տոնական միջոցառումը շարունակվեց ` երգ ու պարով, մարզական խաղերով: Համահայկական 6-րդ խաղերի ջահը Բերդից ճանապարհվեց դեպի հարևան Լոռու մարզ` Վանաձոր քաղաք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր