Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում առաջարկը կտրուկ նվազել է
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «The Telegraph»-ին, Մեծ Բրիտանիայում տների գինը կարող է աճել քառորդ չափով առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Բանն այն է, որ վաճառքի հանվող տների քանակը 1978-ի համեմատ` այսինքն այն պահից, երբ սկսվել է հաշվառում անցկացվելը, ընկել է ամենացածր մակարդակին:
Գնահատողների թագավորական ինստիտուտի (RICS) փորձագետները նախազգուշացնում են Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում առաջարկը կտրուկ նվազման միտումի մասին` կապված այն բանի հետ, որ տան տերերի ծերացող սերունդը սկսել է ավելի քիչ տեղաշարժվել և բնակարանի հարցերում սկսել է կենտրոնանալ իրենց երեխաներին օգնելու վրա:
Յուրաքանչյուր գնահատող մայիսին ունեցել է ընդամենը վաճառքի հանված 52 շինություն, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին չորս տասնամյակների համար: