211652_close_icon
views-count1193 դիտում article-date 12:55 18-06-2015

Ռուսաստանը կարող է ընդլայնել Արևմուտքի դեմ պատժամիջոցները

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովը չի բացառել ռուսական հակապատժամիջոցները, եթե Եվրամիությունը որոշում կայացնի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու մասին, հաղորդում է Tass գործակալությունը: «Կտեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց որոշումը և կգործենք մեր շահերին համապատասխան»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը երկարաձգելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայի արևելքում իրադրությունն ավելի սրվի:

Նմանատիպ նյութեր