211652_close_icon

Տաջիկստանում երեխաները ծառի վրայից ընկել են լողավազանի մեջ եւ խեղդվել

views-count1529 դիտում article-date 17:13 19-06-2015
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաջիկստանի Գաֆուրով քաղաքում: Սեփական տներից մեկի բակում 3 երեխաներ ծառի վրայից ընկել են լողավազանի մեջ եւ խեղդվել: 7-ամյա տղան եւ 11-ամյա 2 աղջիկներ բարձրացել են լողավազանի վրա կախված ծառի վրա, սակայն ճյուղը ծանրությունից կոտրվել է եւ ընկել ջուրը: Տանը ոչ մեկ չի եղել, երեխաները խեղդվել են: Դեպքի հանգամանքները քննվում են:

Նմանատիպ նյութեր