1342 դիտում
12:25 19-06-2015
«Թուրքական հոսք»-ի շինարարությունը կարող է սկսվել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին
Ռուսաստանը և Թուրքիան «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության 1-ին ճյուղի շինարարարության մասին համաձայնագիրը կարող են ստորագրել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին: Այդ մասին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Interfax-ին տված հարցազրույցում:
«Ներկա պահին բանակցություններ են տարվում: Իսկ այսօրվա առանցքային պահը գազատարի առաջին ճյուղի շինարարության մեկնարկային ժամկետն է՝ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ: Մինչ այդ սպասում ենք Թուրքիայի ծովային տարածքում շինարարության թույլտվությանը:,-նշել է Նովակը:
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին գազի մատակարարմանը, Նովակը ընդգծել է, որ հարցը քննարկվում է առաջին հերթին գեզի կարիք ունեցող Արևելյան Եվրոպայի երկրների և Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրների հետ:
«Մենք Եվրահանձնաժողովից կոնկրետ առաջարկություններ ենք ակնկալում համապատասխան գազային ենթակառույցների շինարարության հետ կապված, որոնք հանձնաժողովի լիազորությունների շրջանակում են գտնվում»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
13:09 12-05-2017
ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կայցելի հունիսի վերջին, կամ հուլիսի սկզբին. Ռիչարդ Հոգլանդ
1468 դիտում
13:34 11-12-2014
«Հարավային հոսք»-ի փոխարեն կառուցվող նոր գազատարը կանվանվի «Թուրքական հոսք»
6838 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
Այս բաժնից
823 դիտում
18:50 13-11-2024
Ուրուգվայը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին
976 դիտում
18:39 13-11-2024
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
850 դիտում
15:59 13-11-2024
ՌԴ-ն աֆրիկյան երկրներին ներել է 20 մլրդ դոլարի պարտք