Մեծամորի ատոմակայանը պատրաստ կլինի ներկայացնելու բոլոր հիմնավորումները, որ կարող է շարունակել աշխատանքը ևս 10 տարի. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Ամենայն հավանականությամբ, 2017 թվականի նոյեմբերին Մեծամորի ատոմակայանը պատրաստ կլինի ներկայացնելու բոլոր հիմնավորումները, որ ունի անհրաժեշտ անվտանգության մակարդակ, ինչպես նաև ռեսուրս շարունակելու աշխատանքը ևս 10 տարի: Այս մասին երեկ հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Մինչ այդ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվում են լայնածավալ ուսումնասիրություններ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։