211652_close_icon
views-count5943 դիտում article-date 19:05 05-06-2016

Մեծամորի ատոմակայանը կարող է դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին

Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Ատոմակայանի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ ուժգնություն, արդյունքում ապահովելով 815 ՄՎտ հզորություն։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։

Նմանատիպ նյութեր