Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել.« Մեծամորի հսկան»
Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով, քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։
Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։
Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։
Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։
Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։
Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց դիզայնի լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։