211652_close_icon
views-count819 դիտում article-date 12:31 19-06-2015

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական 19-րդ ֆորումը

Սանկտ Պետերբուրգում երեկ մեկնարկել է միջազգային տնտեսական 19-րդ ֆորումը, որին ներկա են եղել 24 պետություններից 7.5 հազար մասնակիցներ: Օրակարգը հագեցած է եղել` համաշխարհային տնտեսության խնդիրների գնահատումներից մինչև պատժամիջոցների պայմաններում զարգացման նոր ուղիների փնտրում: Ի դեպ, ֆորումի ընթացքում քննարկվել է, այսպես կոչված, «շոկոլադե խնդիրը»: Խոսքը արտասահմանյան շոկոլադի Ռուսաստան ներկրման սահմանափակման մասին է: Շոշափվել է նաև Եվրասիական տնտեսական միության թեման, մանսավորապես` արժութային քաղաքականությունը համակարգելու անհրաժեշտությունը: Եվրասիական զարգացման բանկի կառավարման ղեկավարի խոսքով, միասնական արժույթն անհրաժեշտ է, սակայն դրան հասնելու համար պետք է համակարգված արժութային և ֆիսկալ քաղաքականության հիմքի առկայություն:

Նմանատիպ նյութեր