Բնակարանի վարձակալման միջին գինը բրիտանական մայրաքաղաքում գերազանցել է ամսեկան 1500 ֆունտ ստեռլինգը
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Լոնդոնում բնակարանի վարձակալման գինը դուրս է գալիս վերահսկողությունից:
Համաձայն նոր տվյալների, բնակարանի կամ տան վարձակալման միջին գինը բրիտանական մայրաքաղաքում գերազանցել է ամսեկան 1500 ֆունտ ստեռլինգը (2 079 եվրո):
«HomeLet» տեղեկատվական գործակալության համաձայն, ողջ երկրով մեկ վարձակալումը աճել է 12,5%-ով: Մայրաքաղաքի սահմաններից դուրս վարձակալման միջին գինը կազմել է ամսեկան 1042 եվրո:
Դրանից բացի, հետազոտողոները նշում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում վարձակալումն աճել է հինգ անգամ ավելի արագ, քան վարձակալության հանձնողների եկամուտները: