211652_close_icon
views-count1820 դիտում article-date 12:11 22-06-2015

Բաքու-2015. Հայաստանի երեք սամբիստներն էլ կպայքարեն բրոնզե մեդալների համար

Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին Ամառային խաղերին մասնակցող հայաստանցի երեք սամբիստներն էլ այսօր երեկոյան վճռական գոտեմարտերում կպայքարեն բրոնզե մեդալների համար: 57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը պարտվել էր Այմերգեն Ակտունովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Դրա շնորհիվ մեր սամբիստը բրոնզե մեդալի համար կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կիսաեզրափակիչում համառ պայքարում 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին և 3-րդ տեղի համար կպայքարի լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ: Սամբոյի մրցաշարի վճռական գոտեմարտերը կմեկնարկեն երեկոյան ժամը 18-ին:

Նմանատիպ նյութեր