211652_close_icon
views-count1118 դիտում article-date 20:28 15-06-2022

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Մարգարյանը և Տերտերյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գասպար Տերտերյանը (60կգ) հաղթել են սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Մարգարյանի մրցակիցը գերմանացի Բենսինգն է, իսկ Տերտերյանինը` Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պադան: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցաշարը մեկնարկել է հունիսի 13-ին և կավարտվի հունիսի 19-ին։

Նմանատիպ նյութեր