Մոսկվայի հետ պետք է խոսել ուժի դիրքից. Գերմանիայի ՊՆ
Մենք ուզում ենք Մոսկվայի հետ խաղաղ գործ ունենալ, սակայն անվտանգության հետ կապված իրավիճակը փոխվել է և մեզ ստիպում է ամրապնդել պաշտպանական դաշինքը, ինչն էլ ներկա պահին տեղի է ունենում: Մոսկվայի հետ հարկավոր է խոսել ուժի դիրքից: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Bild պարբերականին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ Լյայենը համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միությունը կկարողանա բոլոր մարտահրավերներին պատասխան գտնել:
Նշենք, որ քիչ առաջ ԵՄ-ը երկարաձգեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս 6 ամսով: