1455 դիտում
09:56 23-06-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարագրած ունեցվածքը. ՀԺ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը 4 բնակարան ունի: Այս մասին նա գրառել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ գույքի հայտարարագրում:
Սա առաջին փաստաթուղթն է, որտեղ պաշտոնական տեղեկություններ կան Շաբոյանի ունեցվածքի վերաբերյալ: Թվով 4 բնակարանները Շաբոյանը ձեռք է բերել մինչև ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում նշանակվելը: Ինչպես հայտնի է, 2008-2010 թվականներին Արտակ Շաբոյանը զբաղեցնում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Շաբոյանի տարեկան աշխատավարձը ընդամենը 7,5 միլիոն դրամ է: 2014 թվականին նա, բացի աշխատավարձը, այլ եկամուտներ չի ունեցել: ՏՄՊՊՀ նախագահի կինը Քրիստինե Եղիազարյանը, նախորդ տարի հայտարարագրել է 6 միլիոն դրամի և 130 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ, ինչպես նաև 16 միլիոն դրամի և 53 հազար դոլարի չավով դրամական միջոցներ: Ընդ որում՝ տիկնոջ դրամական միջոցները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 42 հազար դոլարով և 6 միլիոն դրամով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
10:26 04-06-2014
Աշոտ Արսենյանի հայտարարագրած ունեցվածքը․ ՀԺ
3258 դիտում
10:14 12-07-2016
Աշոտ Արսենյանի հայտարարագրած միլիոնները. «Հայկական ժամանակ»
6124 դիտում
22:07 23-09-2018
ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»