1548 դիտում
11:16 24-06-2015
Երեկ ամբողջ օրը հասարակությունը, լրատվամիջոցները, պետական ու քաղաքական շրջանակները «մարսում» էին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը. ՀԱ
«Երեկ ամբողջ օրը հասարակությունը, լրատվամիջոցները, պետական ու քաղաքական շրջանակները, կարելի է ասել, «մարսում» էին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցածը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Երեկոյան այդ խմորումը վերածվեց նախ հավաքի՝ Ազատության հրապարակում, ապա էլի երթի դեպի Բաղրամյան պողոտա, որն էլի «փակված» էր իրավապահների ուժերով:
Այս անգամ բողոքի ակցիան «Համախմբման արշավ» անունն էր ստացել, քանզի առաջադրված պահանջներից մեկն էլ առավոտյան բերման ենթարկված ակտիվիստների ու նախօրեի ակցիայի մասնակիցների ազատ արձակումն էր: Որոշ ժամանակ անց տարածվեց այն տեղեկատվությունը, որ Քննչական կոմիտե ներկայացված բոլոր անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ են արձակվել: Ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, այդ թվում՝ լրագրողների հանդեպ բռնություններին, ապա երեկ դրանց անդրադարձավ նաև ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ներողություն խնդրեց լրագրողների նկատմամբ գործադրված բռնության համար, հայտնեց, որ ծառայողական քննություն է նշանակվել, և արագ կբացահայտվի կատարվածը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
12055 դիտում
09:37 25-06-2015
Ինչպես են ցուցարարները գիշերը լուսացրել Բաղրամյան պողոտայում. վաղ առավոտյան ոստիկանապետը այցելեց նրանց
2220 դիտում
10:05 03-07-2015
«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց. Հժ
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»