211652_close_icon

Պռոշյանի սպանված գյուղապետի սպանության մասով մեղադրվող Արայիկ Պետրոսյանը, պարզվում է, անմեղ էր

views-count6066 դիտում article-date 13:16 24-06-2015
Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը: Միաժամանակ ավելացրեց, որ նախաքննական մարմնից դեռևս որոշումը չի ստացել, հետեւաբար, մինչեւ այդ ձեռնպահ կմնա որեւէ կարծիք արտահայտելուց, իսկ գործի կարճման պատճառը բավարար ապացույցների բացակայությունն է: Հիշեցնենք, որ Հ. Մուրադյանը սպանվել էր 2013 թվականի ապրիլի 2-ին ,առավոտյան ժամը 9-ի սահմաններում ՝ իր աշխատավայրի՝ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2013 թվականի ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հ. Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր