808 դիտում
15:00 24-06-2015
Բացվեց տարածաշրջանում առաջին տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիան
Հունիսի 24-ին Երևանի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիայի բացումը, որին ներկա էր ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Լաբորատորիան կառուցվել է նախարար Ա. Երիցյանի հանձնարարականով և ունի տարածաշրջանային նշանակություն: Այն հնարավորություն է ընձեռում փորձարկել շինարարական տարբեր նշանակության ապրանքներ, հակահրդեհային նյութեր, ներկեր, յուղեր, ապակիներ, պատուհաններ, լամինատե հատակներ և այլն: Լաբորատորիայում կփորձարկվեն նաև վերելակային անվատանգության 100-ից ավելի սարքավորումներ:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը տեղեկացրեց, որ լաբորատորիայի բացումը կարևոր իրադարձություն է, քանի որ Հարավային Կովկասում այն առաջինն է:
- Մինչ օրս Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն աշխատանքներն իրականացրել է շարժական լաբորատորիաների միջոցով, ինչը հնարավորություն չէր տալիս իրականացնել հակահրդեհային նորմերին համապատասխան տարատեսակ նյութերի փորձարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք փորձարկվում էին արտերկրում: Լայն առումով տարածաշրջանում նմանատիպ լաբորատորիաներ կան միայն Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում, սակայն դրանցում աշխատանքները կատարվում են մեխանիկական սկզբունքներով: Մեր լաբորատորիայի առավելությունն այն է, որ այն գործում է ամբողջովին ավտոմատ համակարգով, – նշեց Վ. Հովսեփյանը:
Տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Փորձարկման սրահը SOS ազդանշանային համակարգով միացված է 911 ծառայությանը: Լաբորատորիայում ստեղծվել է հյուրանոցային դռների փորձարկման կետ: Միջազգային չափանիշներով՝ հյուրանոցների դռները հրդեհի դեպքում պետք է 30 րոպե դիմանան մինչև 800 աստիճան ջերմության, որը հնարավորություն է տալիս նվազեցնել հրդեհի տարածման հավանականությունը: Լաբորատորիայում փորձարկում կանցնեն նաև հատուկ նշանակության և պետական կառույցների դռները և պատուհանները:
- Նախկինում դռները փորձարկելու համար մեր երկրի քաղաքացիները ստիպված էին դիմել ՌԴ-ին, հիմա այդ հնարավորությունը կա նաև Հայաստանում: Ավելին, տարածաշրջանի պետություններն այժմ կարող են իրենց փորձարկումների համար դիմել ՀՀ-ին, - տեղեկացրեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը:
Նախարար Ա. Երիցյանի ներկայությամբ լաբորատորիայում տեղի ունեցավ Երևանի հյուրանոցներից մեկի հակահրդեհային նորմերին համապատասխանող սենյակային դռան փորձարկում, որը 30 րոպե դիմացավ 800 աստիճան ջերմության:
Նմանատիպ նյութեր
3047 դիտում
23:42 10-02-2019
Վարազդատ Կարապետյան. Այսօր Դրախտիկում բացվեց Արմաթ լաբորատորիան
Այս բաժնից
1168 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1273 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1486 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ