211652_close_icon
views-count1036 դիտում article-date 17:23 24-06-2015

Բաղդադում կքննարկեն «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի ռազմավարությունը

Իրանի, Իրաքի ու Սիրիայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Բաղդադում կքննարկեն «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի ռազմավարությունը: Ինչպես տեղեկացնում է «kommersant.ru»-ն, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ այդ հանդիպումը կնպաստի ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ուժեղացմանը: Վելայեթին հայտարարել է, որ Իրանը, Սիրիան և Իրաքը միմյանց հետ կապված են պատմական ու եղբայրական կապերով: Իրանի ՆԳՆ ղեկավար Աբդուլ-ռզա Ռահմանի Ֆազլը հայտարարել է, որ Բաղդադում կայանալիք հանդիպման ժամանակ երեք երկրների միջև ստորագրվելու է արձանագրություն:

Նմանատիպ նյութեր