211652_close_icon
views-count2798 դիտում article-date 09:42 25-06-2015

Տեղեկություններ են հասել ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի միջև կայացած մեկ այլ խայտառակ գործարքի մասին. Ժամանակ

«Նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլ տված օրենքի խախտման արդյունքում է ՀԷՑ-ը կուտակել է 37 մլրդ դրամի պարտքը, որի մարման համար արդեն երկրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը: Դրանից բացի, մեզ տեղեկություններ են հասել ՀԾԿՀ-ի և ՀԷՑ-ի միջև կայացած մեկ այլ խայտառակ գործարքի մասին, որի համաձայն՝ մարտի 20-ին փոփոխություն է կատարվել ՀԾԿՀ և ՀԷՑ-ի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում, որից հետո ՀԾԿՀ-ն իր սպառած էներգիայի դիմաց վճարումները կատարել է ոչ թե հատուկ գրավային հաշվին, այլ ազատ հաշվի, որտեղ եղած գումարները ՀԷՑ-ը կարող էր օգտագործել ըստ իր հայեցողության»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր