211652_close_icon
views-count1531 դիտում article-date 11:02 25-06-2015

Չի բացառվում, որ որպես լուծում իշխանությունները որոշեն առաջիկայում փոխել ՀԷՑ սեփականատիրոջը. ՉԻ

«Իշխանությունները «հուշիկ» քայլերով սկսել են նահանջել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների առջև,- գրել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը:- Սա այն բանից հետո, երբ ցուցարարներն արդեն 4-րդ օրն է՝ հրաժարվում են ընդունել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը՝ պնդելով, որ իրենք իրենց պահանջն արդեն առաջադրել են և սպասում են դրա կատարմանը: Եվ ահա, Սերժ Սարգսյանը, որ երկօրյա այցով մեկնել է Բրյուսել, հրահանգել է կառավարությանն իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել: Եվ ահա երեկ հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի միջև: Ճիշտ է, հետո Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե «Նախապես պլանավորված քննարկում էր լրիվ այլ թեմայով, այլ գերատեսչություններից ևս մարդիկ կային, հոսանքի գնից չենք խոսել»: Բայց հասկանալի է, այս արդարացումները, մեղմ ասած, հեռու են ճշմարտությունից: Լրագրողների հետ զրույցում Նազարյանը ասել է, թե որոշման չեղարկում կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե հանձնաժողովն ստանա որևէ պաշտոնական գրություն՝ մատնանշելով աղբյուրը այն գումարի, որի չափով սակագինը վերանայվել է: Չի բացառվում, որ որպես լուծում իշխանությունները որոշեն առաջիկայում փոխել ՀԷՑ սեփականատիրոջը: Ի դեպ, այդ մասին դեռ մայիսին ակնարկել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր