211652_close_icon
views-count1388 դիտում article-date 22:56 26-06-2015

Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան

Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն: Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը: Մասնակիցները, ինչպես նաև ֆորումին հրավիրված միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք առնչվել են հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ եղանակներին, քրեակատարողական համակարգին, պրոբացիոն ծառայության բարեփոխումներին, բաց կառավարման համագործակցությանը և այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական քննարկումներ ունեցան նաև երկու պետություններում իրականցվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվության ազատության ներկայիս վիճակի, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ և օրենսդրական միջոցոռումների, էլեկտրոնային կառավարման աշխատանքների, քրեակատարողական ծառայության ենթակառուցվածնքների բարեփոխումների, առկա խնդիրների և հեռանկարային զարգացման, կրկնահանցագործությունների կանխարգելման մեխանիզմների, պրոբացիոն ծառայության իրականացված բարեփոխումների, անչափահասների արդարադատության բարեփոխումների մասին: Չշրջանցվեցին նաև տարածաշրջանում համատեղ հետաքրքրություն ներկայացնող արդարադատության համակարգին առնչվող առկա և համակողմանի լուծումներ պահանջող մարտահրավերները: Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումի երկրորդ օրը քննարկվեցին բաց կառավարման գործընկերության, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր