Թուրքիայի ափերին բախվել են զբոսանավը և տանկերը
Հունաստանից դեպի Ստամբուլ ուղևորվող Celestyal Crystal զբոսանավը Դարդանելի նեղուցի հյուսիսային հատվածում բախվել է Տուապսեից Մալթա նավթամթերք փոխադրող STI Pimlico տանկերին: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 27-ին:
Ինչպես հաղորդում է Mantime Bulletin-ը, զբոսանավում եղել է 853 զբոսաշրջիկ և անձնակազմի 382 անդամ: Նախնական տվյալներով՝ կան տուժածներ, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ: Տանկերից նավթի արտահոսք է սկսվել:
Նշվում է, որ երկու նավերն էլ բավականին վնասվել են: Նրանք խարիսխ են գցել թուրքական Գալիպոլի թերակղզու ափերի մոտ: