211652_close_icon
views-count1330 դիտում article-date 19:53 27-06-2015

ԱՄՆ-ում սպանվել է բանտից փախած հանցագործներից մեկը

3 շաբաթ առաջ ԱՄՆ Նյու Յորքի բանտից փախած երկու հանցագործներից մեկը սպանվել է ոստիկանների կողմից: Ռիչարդ Մեթը, որը դատապարտված էր սպանության համար, հայտնաբերվել է Մելոուն քաղաքի շրջակայքում՝ 50 կմ հեռու այն բանտից, որտեղից փախել է: Հիշեցնենք, որ հանցագործներին հաջողվել էր փախուստի դիմել բանտի աշխատակցուհիներից մեկի օգնությամբ: Նա ձերբակալված է:

Նմանատիպ նյութեր