211652_close_icon
views-count21014 դիտում article-date 22:15 28-01-2018

ԱՄՆ-ում բանտից փախած կալանավորը փորձել է վերադառնալ տապակած հավով ու վիսկիներով. ՖՈՏՈՇԱՐՔ

ԱՄՆ-ի Ջեֆերսոնի շրջանի (Տեխաս նահանգ) դաշնային բանտի կալանավորին բռնել են, երբ նա փորձել է կալանավայր վերադառնալ սնունդի փաթեթներով ու խմիչքով: Հատուկ գործողությունը սկսվել է, երբ ոստիկանները տեղեկություն են ստացել, որ մի քանի հոգի բանտից փախել են հարևանությամբ գտնվող ռանչո, որտեղ բեռնատար է կանգնած եղել: վերցնելով ապրանքը, կալանավորները վերադառնալիս են եղել: Կալանավայրի մոտ տեսախցիկներ են եղել, որոնց շնորհիվ ոստիկանները ֆիքսել են կալանավորին և նրան որսացել: Նա եղել է Դալասի 25-ամյա բնակիչ Ջոշուա Հանսենը, որը պատիժ է կրում թմրանյութերի հետ կապված գործով: Տղամարդու մոտ մարզական պայուսակ է եղել, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են երեք շիշ բրենդի, մեկ շիշ վիսկի, մի քանի տուփ ծխախոտ, փաթեթավորված բուտերբրոդներ, մեծ քանակությամբ սնունդ, այդ թվում՝ տապակած հավ ու նրբերշիկներ: Հանսենին ձերբակալել են և վերադարձրել կալանավայր: Թե ինչ են արել առգրավված սնունդը, այդ մասին ոստիկանությունը ոչինչ չի հայտնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր