3464 դիտում
15:32 28-06-2015
Բաղրամյան պողոտա նորից սադրիչներ են այցելում ու փորձում խաթարել հավաքի խաղաղ ընթացքը
Բաղրամյան պողոտ քիչ առաջ այցելեց մի տղամարդ եւ սկսեց բղավոցներով դժգոհություններ հայտնել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա դժգոհում էր հավաքի անցկացումից: Սակայն հավաքվածները տեղի չտվեցին, իսկ ոստիկանները ավելի ուշ հեռացրեցին նրան:
Բաղրամայան պողոտան ժամ առ ժամ ավելի մարդաշատ է դառնում: Ցուցարարները անընդհատ բարձրաձայնում են, որ սադրանքների չտրվել եւ բողոքավորների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողտայում որոշեն գնալ մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»