211652_close_icon
views-count2180 դիտում article-date 21:10 28-06-2015

Սա այն դեպքը չէ, երբ մի մի այտը ապտակում են, մյուսն էլ են առաջարկում. Բաղրամյան պողոտայում աղոթում են

Բաղրամյան պողոտայում միասնաբար արտասանում են Տերունական աղոթքը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հոգեւորականներից մեկը օգտվելով ոստիկանների բարձրախոսից նման առաջարկ արեց եւ միասնաբար աղոթեցին: «Հայ ժողովուրդ բոլորիս այս պահին պետք է հանդարտություն եւ զգոնություն: Յուրաքանչյուր քայլը պետք է կշռադատված լինի: Եթե այս ժամին այստեղ ենք ուրեմն Աստծո օրհնությամբ եւ խաղաղությամբ անցկացնենք հանրահավաքը: Լինենք զգոն ավելորդ լարվածություն չառաջացնելու համար: Սա այն դեպքը չէ, երբ մի մի այտը ապտակում են, մյուսն էլ են առաջարկում»: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր