211652_close_icon

Իսրայելի ՌԾՕՈՒ-ն զավթել է Գազայի բնակչությանը օգնություն հասցնող նավը

views-count1059 դիտում article-date 09:25 29-06-2015
Իսրայելի ռազմածովային ուժերը զավթել են «Մարիաննա» նավը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատվածի բնակիչների համար, հաղորդում է Haaretz թերթը: Թերթի փոխանցմամբ՝ նավի վրա եղել է Թունիսի նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկին, Իսրայելի խորհրդարանի անդամներից մեկը, ինչպես նաև իրավապաշտպաններ: Նախնական տեղեկություններով՝ նավը զավթելու օպերացիայի ժամանակ նավի վրա գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր