3873 դիտում
16:55 29-06-2015
Ովքեր են ղեկավարելու Բաղրամյան պողոտայի պայքարը
Բաղրամյան պողոտայից այսօր, ժամը 17.00-ից, երիտասարդ ակտիվիստներն իրազեկման երթ են անցկացնելու Երեւանի փողոցներով:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին հայտնեցին Բաղրամյան պողոտայի երիտասարդները՝ նշելով, որ նախորդ օրերի նման իրենք շարունակում են իրենց բողոքի ակցիան, չնայած «Ո՛չ թալանին» նախաձեռնության լիդերները հեռացել են Ազատության հրապարակ:
Միաժամանակ ավելացրեցին, որ իրենք նոր նախաձեռնություն ստեղծելու եւ առաջնորդի անհրաժեշտություն չունեն, քանի որ իրենց պայքարը ոչ թե լիդերի, այլ ՀՀ քաղաքացու պայքարն է:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից՝ երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար, իրենց պայքարը նրանք շարունակելու են Ազատության հրապարակում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
16:15 18-02-2014
Թուրքիան մի քանի օր կին է ղեկավարելու
1615 դիտում
08:39 21-10-2015
Տիգրան Մուկուչյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շտաբը ղեկավարելու օրինականության մասին. «Ժողովուրդ»
1599 դիտում
12:27 31-03-2016
Վիետնամի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը կին է ղեկավարելու
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին