211652_close_icon
views-count1599 դիտում article-date 12:27 31-03-2016

Վիետնամի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը կին է ղեկավարելու

Վիետնամի Ազգային հավաքի (խորհրդարան) նախագահ առաջին անգամ կին է ընտրվել, հաղորդում է Ria Novosti-ն: Պատգամավորների տված 95,5 % ձայներով խորհրդարանն այսուհետ կղեկավարի 61-ամյա Վիետնամի Նգուեն Տխի Կիմ Նգանը: Վերջին 5 տարիների ընթացքում նա զբաղեցրել է Ազգային հավաքի նախագահի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ աշխատել է այդ երկրի Ֆինանսների նախարարությունում, իսկ այս տարվա հունվարին ընտրվել է Կոմկուսի Կենտրոնական հանձնաժողովի քաղբյուրոյի անդամ: Առաջիկա օրերին Վիետնամում անցկացվելու են նոր նախագահաի ու վարչապետի ընտրություններ: Ամենայն հավանականությամբ այդ պաշտոնները կզբաղեցնեն ներկայիս հասարակական անվտանգության նախարար, գեներալ Չան Դայ Կուանգը և ներկայիս փոխվարչապետ Նգուեն Սուան Ֆուկը:

Նմանատիպ նյութեր