211652_close_icon
views-count937 դիտում article-date 18:34 29-06-2015

Լոնդոնի Ազգային դիմանկարային պատկերասրահում կանցկացվի ցուցահանդես` նվիրված Օդրի Հեփբերնին

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «Vogue»-ին, հուլիսի 2-ից մինչև հոկտեմբերի 18-ը Լոնդոնի Ազգային դիմանկարային պատկերասրահում կանցկացվի ցուցահանդես նվիրված լեգենդար դերասանուհի, տաղանդավոր մոդել և պարուհի Օդրի Հեփբեռնին: «Audrey Hepburn: Portraits of an Icon» ընդարձակ ցուցադրությունը կազմված կլինի պաստառներից, հին ամսագրային հոդվածներից, ինչպես նաև Հոլանդիայում Հեփբեռնի բալետային կարիերայի ժամանակների, Լոնդոնում ապրած առաջին տարիների, «Հռոմեական արձակուրդներ», «Նախաճաշ Տիֆանիի մոտ», «Իմ չքնաղ լեդի» անվանի ֆլմերում նրա աշխատանքների, ՅՈՒՆԻՍԵՖ-ում որպես բարի կամքի դեսպան նրա մարդասիրական գործունեությունը պատկերող լուսանկարներից:

Նմանատիպ նյութեր