211652_close_icon
views-count6285 դիտում article-date 09:45 30-06-2015

ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետը կտեղափոխվի ՀՀ քննչական կոմիտե. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն պատրաստվում է տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Երեկ Արտակ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից: Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թիմակիցը: Սակայն, մինչ կձևավորվեր քննչական կոմիտեն, նա նշանակվեց ՃՈ պետ: Հավելենք, որ Արտակ Հարությունյանն ասել է, որ համակարգից հեռանալը պայմանավորված է առողջական խնդիրներով»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր