9265 դիտում
10:07 01-07-2015
Արտակ Բուդաղյանը բացառիկ հանդգնություն է դրսևորել՝ համարձակվել է չզոհվել, երբ իր վրա կրակում էին Սյունիքի «ցար ի բոգ»-ի մերձավորները. ՉԻ
«Բանից պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության զործով մեղադրող դատախազը պահանջում է 150 հազար դրամով տուգանել սպանվածի եղբայր Արտակ Բուդաղյանին:
«ՉԻ»- Դատախազն, իհարկե, չտեսնված մարդասիրություն է ցուցաբերում, որովհետև Արտակ Բուդաղյանը բացառիկ հանդգնություն է դրսևորել՝ համարձակվել է չզոհվել, երբ իր վրա կրակում էին Սյունիքի «ցար ի բոգ»-ի մերձավորները: Մինչդեռ նա պարտավոր էր անշարժ կանգնել լավ լուսավորված տեղում և բոլոր հարմարությունները ստեղծել, որ իրեն նույնպես գնդակահարեն, իսկ եթե անգամ դրանից հետո ոչինչ չստացվեր՝ պիտի ցատկեր և ինքը դիպչեր փամփուշտներին: Ու քանի որ այդպես չի վարվել՝ հիմա պիտի 150 հազար դրամ տուգանք վճարի: Պաշտոնական մեղադրանքն, իհարկե, այլ է՝ նա սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Իսկ վերջիններս ոչ մի սպառնալիք էլ չեն հնչեցրել: Սպանել են առանց սպառնալիքի: Դրա համար էլ չեն տուգանվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8948 դիտում
13:50 25-07-2021
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
4825 դիտում
13:23 26-08-2021
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար
2197 դիտում
10:15 17-03-2023
Արտակ Բուդաղյանը նոր պաշտոն ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»