Ստամբուլում մայրուղու վրա կանգնած ճայը պատճառ է դարձել խոշոր ավտովթարի
Ստամբուլում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես հաղորդում է Vestnikkavkaza-ն, պատճառը եղել է ճայը, որը որոշել էր անցնել մայրուղու վրայով: Նրան նկատելով՝ վարորդներից մեկը կտրուկ արգելակել է մեքենան, ինչի հետևանքով վերջինիս ավտոմեքենայի հետևից ընթացող մյուս մեքենաները բախվել են միմյանց:
Վարորդներից մեկը հոսպիտալացվել է, իսկ մայրուղու վրա առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում:
Ի դեպ, թռչունը չի տուժել և հանգիստ հեռացել է: