211652_close_icon
views-count1269 դիտում article-date 10:16 03-07-2015

Ստացվում է, որ ՀՀ-ին տրված 200 մլն-ը կարող է ՌԴ համար 2-3 մլրդ լրացուցիչ պատվեր ապահովել Ադրբեջանից. Ժամանակ

«Աժ-ն երեկ վավերացրեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հունիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: 200 մլն դոլարի վարկով ՀՀ-ն պետք է գնի ռուսական արտադրության զինտեխնիկա և ռազմամթերք: Թե հատկապես ինչ գաղտնի է պահվում: Կարծիք կա, որ եթե դրանով ՌԴ-ն հավասարեցնում կամ հավասարին մոտ է բերում ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, Ադրբեջանին այլ բան չի մնում, քան շարունակել սպառազինությունների մրցավազքը և նորանոր միլիարդներ ներդնել զենքի գնման և ՀՀ նկատմամբ գերակայության հասնելու համար: Ստացվում է, որ ՀՀ-ին տրված 200 մլն-ը կարող է ՌԴ համար 2-3 մլրդ լրացուցիչ պատվեր ապահովել Ադրբեջանից»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր