211652_close_icon
views-count1272 դիտում article-date 11:00 03-07-2015

Թվում էր՝ Ազգային ժողովը միաձայն քվեարկելու է ակնհայտորեն շահեկան այս համաձայնագրի օգտին, բայց ո՛չ. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Երեկ խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված պայմանագիրը: Հիմնական զեկուցողի՝ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի փոխանցմամբ, արտոնյալ պայմաններով՝ ընդամենը 3 տոկոս տոկոսադրույքով և 13 տարվա մարման ժամկետով մեզ հատկացվող դրամական այդ միջոցներն օգտագործվելու են բացառապես հայկական զինուժի մարտունակությունը բարձրացնելու, բանակը ռազմական ժամանակակից տեխնիկայով համալրելու նպատակադրումով։ Թվում էր՝ Ազգային ժողովը միաձայն քվեարկելու է ակնհայտորեն շահեկան այս համաձայնագրի օգտին, բայց ո՛չ. խորհրդարանական ընդդիմության «արևմտամետ» թեւը, «Ժառանգության» առաջին տիկին Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այս դեպքում էլ ոչնչից մեծ աղմուկ սարքեց՝ իշխանություններին մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ։ Այս մասին է մեր հարցազրույցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՔԴՄ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ -Այդ մեղադրանքների հեղինակները ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն։ Նրանք շատ կուզենային, որ այդպես լիներ, ավելին՝ որոշ մարդիկ երևի թե ցավ են ապրում, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները կարող են ամրապնդվել, այն էլ՝ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցության արդյունքում։ Ի՞նչ խնդիր է իրականում լուծվում այս համաձայնագրով. նախ, ամրագրվում է, որ Հայաստանը մեկ լումա անգամ կանխիկ ֆինանսավորում չի ստանալու՝ ՌԴ արտադրող ընկերությունների ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելով, ռազմական տեխնիկա է ձեռք բերելու ռուսաստանյան ներքին գներով» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր