211652_close_icon
views-count1221 դիտում article-date 11:06 03-07-2015

Վերջերս վրաց հոգևորականությունը սկսել է նաև Տայքի մի շարք հայկական տաճարների յուրացումը. ՀԱ

«Վերջին շաբաթների ընթացքում նորանոր տեղեկություններ են ստացվում վրաց հոգևորականության կողմից հարևան պետությունների տարածքում սկիզբ դրված «միսիոներական գործունեության» արկածալից մանրամասների մասին,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դրանք վկայում են, որ այդ երկրում հայկական, կաթոլիկ և այլ տաճարների զավթումից հետո, վրաց հոգևորականությունը ընտրել է գործունեության ավելի լայնարձակ դաշտ՝ ներխուժելով հարևան երկրների տարածքները։ Եվ դա պատահական չէ, քանի որ Վրաստանը որպես պետություն ստեղծվել է Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականության կողմից՝ ուղղափառության տարածման ճանապարհով հարևան մի շարք երկրների բնակչության ձուլման միջոցով։ Դա տեղի է ունեցել ինչպես Աղվանքի հայախոս ու հայադավան Հերեթում, այնպես էլ Մեծ Հայքի զանազան հատվածներում՝ Կղարջքում, Տայքում ու հարակից երկրամասերում։ Ի վերջո արաբական տիրապետության շրջանում այստեղ հաստատված հայ Բագրատունիների վրացականացումն է դարձել Վրաստանի՝ որպես պետության ձևավորման սկիզբը։ Չբավարարվելով սեփական երկրի տարածքում գոյություն ունեցող օտար մշակութային ժառանգության բռնազավթմամբ, վերջերս վրաց հոգևորականությունը սկսել է նաև Տայքի մի շարք հայկական տաճարների յուրացումը՝ օգտագործելով Թուրքիայի տեղական իշխանությունների հակահայ տրամադրությունները» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր