211652_close_icon
views-count1749 դիտում article-date 10:27 04-07-2015

Գյումրեցի ակտիվիստները իշխանություններին մինչև հուլիսի 7-ը ժամանակ են տվել «Ժամանակ»

Հունիսի 3-ին Գյումրիում մի խումբ ակտիվիստներ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ակտիվիստ Կարեն Պետրոսյանի դեմ ներկայացված քրեական մեղադրանքին, գրում է «Ժամանակ» թերթը: Համակարգող խմբի անդամ Ղարիբ Հարությունյանն ասել է, որ եթե իշխանությունները քայլ չանեն ու չկասեցնեն Կարենի դեմ հանիրավի հարուցված քրեական գործը մինչև հուլիսի 7-ը, ապա հնարավոր են ավելի կոշտ ու ռադիկալ պայաքարի մեթոդներ՝ ընդհուպ մինչև քաղաքացիական անհնազանդություն: Համակարգող խմբի անդամները նաև անդրադարձել են ոստիկանների թույլ տված ապօրինություններին և նրանց գործողություններին տրվելիք իրավական գնահատականներին ու հետևանքներին, մասնավորապես պահանջելով մարզի ոստիականապետի հրաժարականը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր