Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Օբամային
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում նշվում է, որ չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, ռուս-ամերիկյան հարաբերությունները մնում են աշխարհում անվտանգության ու կայունության ապահովման կարևորագույն գործոնը:
«Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ իրավահավասար և փոխադարձ շահերի հարգանքի հիմքում երկխոսության ծավալմամբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կկարողանան գտնել միջազգային ամենաբարդ խնդիրների լուծումը, ինչպես նաև դիմակայել գլոբալմարտահրավերներին ու սպառնալիքներին»,-ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ: