1114 դիտում
12:00 09-07-2015
Հիշատակի երթ` Սրեբրենիցայում
Բոսնիա-Հերցեգովինայում նշել են Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի դեպքերից մեկի` Սրեբրենիցայի սպանդի 20-րդ տարելիցը: Ողբերգությանը նվիրված հիմնական արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը, որին կմասնակցի նաև Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Նա հայտարարել է, որ ժամանակն է ցույց տալ, որ սերբերը պատրաստ են հաշտեցման և այլ ժողովրդի զոհերի առաջ գլուխ խոնարհելուն:
Հիշեցնենք, որ 1995թ-ի հուլիսի 6-ին բոսնիացի սերբերի բանակը հարձակվել է այդ քաղաքի վրա. 5 օրում սպանվել է ավելի քան 8 հազար մահմեդական տղամարդ և դեռահաս: Շուրջ 30 հազար կին ու երեխա արտաքսվել են Սրեբրենիցայից:
Զոհերի մնացորդների ինքնությունը պարզելու գործընթացը շարունակվում է մինչև այսօր: Շաբաթ օրը սգո արարողության ժամանակ հողին կհանձնվի 136 զոհի մնացորդներ, որոնց ինքնությունը պարզել են վերջերս:
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
19:03 11-07-2015
Սրեբրենիցայում քարեր են նետել Սերբիայի վարչապետի վրա
1048 դիտում
21:06 23-05-2024
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը
Այս բաժնից
856 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
871 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
352 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը