Սրեբրենիցայում քարեր են նետել Սերբիայի վարչապետի վրա
Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոսյա Ստեֆանովիչը վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ Սրեբրենիցայում տեղի ունեցածը որակել է մահափորձ, գրում է gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի, հուլիսի 11-ին տեղի է ունեցել Սրեբրենիցայի կոտորածի 20-րդ տարելիցի հիշատակի արարողությունը, և սերիայի վարչապետի ուղղությամբ ցուցարարները քարեր ու շշեր են նետել: Դրանցից մեկը նույնիսկ կպել է վարչապետին և կոտրել ակնոցի ապակին:
«Դա սկանդալային հարձակում է, և ես կարող եմ ասել, որ դա ուղղակի մահափորձ էր վարչապետի դեմ», հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարարը: