211652_close_icon
views-count3387 դիտում article-date 15:36 09-07-2015

WikiLeaks-ը հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ից Սաուդյան Արաբիային ուղարկված փաստաթղթեր

Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կազմակերպության ձեռքում են հայտնվել Սաուդյան Արաբիայի դիվանագիտական նամակագրական մոտ 1,5 մլն կարևոր փաստաթղթեր: Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ կազմակերպությունը հրապարակել է բոլոր նամակները, որոնք ուղղված են եղել Թագավորության ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այդ երկրի հետախուզական վարչությանը: Փաստաթղթերի մեջ են հայտնվել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ից, Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատնից, ինչպես նաև ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի մշտական ներկայացուցիչների՝ իրար ուղարկված նամակներից: Բոլոր նամակները հավաքված են 1 ֆայլի՝ The Saudi cables-ի մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր