211652_close_icon
views-count2759 դիտում article-date 15:23 10-07-2015

Զորամասի ծխարանում զինծառայողները չեն հասկացել իրար, եւ 20-ամյա Վոլոդյան ծեծել է ծառայակից ընկերոջը

20-ամյա Վոլոդյա Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, զորամասի ծխարանում ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ և 158-րդ հոդվածներով սահմանված կոնոնագրքային կանոնները՝ ծեծի է ենթարկել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Շահեն Ալեքսանյանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր