211652_close_icon
views-count2080 դիտում article-date 16:19 31-10-2015

18-ամյա Գրիգորը զորամասի ծխարանում անհասցե հայհոյանքները իրեն է վերագրել եւ ծեծել ծառայակցին

18-ամյա Գրիգոր Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ծխարանում նույն զորամասի զինծառայող, շարքային Գրիգոր Բունիաթյանի կողմից հնչեցրած անհասցե հայհոյանքը իրեն վերագրելով, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածների կանոնագրքային կանոնները, բռնի գործողություններ է կատարել շարքային Գ. Բունիաթյանի նկատմամբ` հարվածել է վերջինիս աջ աչքի հատվածին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր